Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսպես կոչվում (լրացյալ-լրացման կապակցություն), եթե լրացումն ինքնուրույնաբար չի դիտվում որպես նախադասության անդամ։ Թերևս ճիշտը հենց այն է, որ հատկանիշները ներձուլվում են և միասնաբա՛ր կատարում շարահյուսական մեկ պաշտոն։

Ժամանակային հատկանիշ ունեցող որոշ հարաբերական ածականներ ևս կարող են լրացում ունենալ (երկու տարեկան երեխա, հինգ ամսական հորթ, վեց օրական գալ, ութ հարկանի շենք, քանի՞ ամսական ձաց, մի քանի տարեկան ոչխար): Սրանցում թիվ ցույց տվող բառերը, սերտորեն ձուլվելով իրենց լրացյալներին, երբեմն միասին են գրվում՝ հինգամսական, տասնоրական, վեցհարկանի)։ Եվ չնայած դրան՝ նրանք լրացման ու լրացյալի կապակցություններ են, թեև հանդես են գալիս նաև մեկ շարահյուսական պաշտոնով՝ որպես բաղադրյալ որոշիչ (երկու տարեկան երեխա, վեց օրական գառնուկ

Թվականներն ու դերանունները իրենց խոսքամասային (բառական, քերականական) բնույթով պայմանավորված՝ գրեթե լրացումներ չեն առնում: «Գրեթե» ենք ասում, որովհետև պատահում են նաև խիստ սակավաթիվ թվականներ ու դերանուններ, որոնք ինչ-որ տեղ յուրահատուկ լրացումներ են ունենում։ Օրինակներ՝ Մի քանի հինգերորդ դասարանցիներ գնացին Կիև։ Որոշ չորրորդ կուրսեցիներ չեն ներկայացել քննության։ Յուրաքանչյուր երկրորդ մարդ պարտավոր էր վճարել։ Դրանից վեհ ոչինչ չկա։ Այս ամենից ոչ մեկը իմ ուզածը չէ։ Գրադարանում պարապող մի քանիսը մշակում էին հանձնարարված գրքերը։

ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ԴԱՐԶՎԱԾ

Շարահյուսական բառակապակցությունների մեջ ուրույն արժեք ունի դերբայական դարձվածը։ Այն մտքի արտահայտման շարահյուսական ինքնուրույն միավոր է՝ նախադասության ու նախադասության անդամի յուրատեսակ համանիշ-կապակցություն։ Աշակերտը լավ պատասխանեց և «գերազանց» ստացավ: Աշակերտը գերազանց ստացավ, որովհետև լավ պատասխանեց (Աշակերտը լավ պատասխանեց, հետևաբար «գերազանց» ստացավ): Բերված նախադասություններից առաջինը համադասական է, մյուսները ստորադասական։ Ընդ որում, համադասականի համապատասխան պարզ նախադասությունն ու ստորադասականի երկրորդականը կարող են ունենալ շարահյուսական նույն պաշտոնի դերբայական դարձված համանիշներ՝ Աշակերտը, լավ պատասխանելով, «գերազանց» ստացավ (լավ պատասխանելու հիման վրա և այլն)։

Իհարկե, պարտադիր չէ, որ ամեն մի նախադասություն արտահայտվի նաև համանիշ դերբայական դարձվածներով. կապված ոճական