Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Պարագաներ

Տեղի. Դաշտում ընկածների մեջ նա գտավ էր հարազատ եղբորը: Միևնույն ընտանիքում համատեղ ապրողների մոտ Արսենն իրեն լավ չէր զգում։ Խրամատում անթիվ-անհամար զոհվածների կողքին նա մնաց երեք օր: Հողը պարտքով վարողների մեջ Արամայիսը օտար զգաց իրեն:

Ժամանակի. Տուն մտնելիս զգուշորեն բարևեր։ Դպրոց հասնելուն պես մտավ դասասենյակ։ Գիրքը խնամքով կազմելուց հետո այն տեղադրեց գրադարանում։ Նախքան կռիվ գնալը Հրայրը աշխատում էր դպրոցում: Արտերը հնձելու ժամանակ նրանց «զինակոչի» վերցրին: Հայկը, հասնելով ռազմաճակատի թեժ գծին, նոր միայն զգաց պատերազմի ահավորությունը։ Արևը դեռ չծագած՝ մարտիկները ոտք ելան: Կրակն արդեն հանգցրած ժամանակ տղաները ոչինչ չէին տեսնում։

Ձևի. Հայաստանում անողոքաբար իշխողների օրոք երկիրը բզկտվել էր։ Երեխաները անտառում քայլելով զրուցում էին։ Նա արագ-արագ խոսելով պատմում էր գլխին եկածը։ Լուսինեն երգում է ձեռքերը կրծքին դրած: Հրայրը կարդում է գլուխը սեղանին թեքած: Երեխաները դողում էին ցրտում երկար մնացածի պես: Ծանր վիրավորվածի նման տնքում էր անընդհատ: Ջրում խեղդվողի պես ձեռքերը թափահարում է: Պատերազմում առյուծաբար կռվողի օրինակով Հունանը մարտի նետվեց:

Ձևի պարագայի մի տարատեսակն է վիճակի (դրության) պարագան. Արամը քնել էր գիրքը ձեռքին (բռնած): Տորքը ներս մտավ՝ հսկայական գերանն ուսին (դրած):

Չափ ու քանակի. Նա մահը գերադասում էր ուրիշի հաշվին ապահով ապրելուց առավել: Արամը Հասմիկին սիրահարված էր մինչև սրբորեն պաշտելը: Սիրասուն մորը անհունորեն նվիրվածի չափ սիրում է իր բնօրրանը։ Ռազմական հանդերձանքով մինչև ատամները զինված՝ գերմանական ֆաշիզմը կռվում էր խաղաղ բնակիչների դեմ։ Հրաչիկը գիտելիքներ է ցուցաբերում՝ ավելի քան բուհն ավարտողը: (Դերբայական դարձվածով չափ ու քանակի պարագան քիչ է գործածական)։

Նպատակի. Տղաները գնացին Երևան՝ դիտելու ֆուտբոլային խաղը: Հասմիկը մտավ գրադարան՝ ընթերցելու «Քաոս» վեպը: Հանուն կռվում փառապանծ մարտնչողների՝ կառուցեցինք հավերժի հուշարձան։ Ի փառս Հայրենական պաաերազմում հաղթածների՝ զորքը հրետանային քսան համազարկ տվեց (սրանք նաև շահի խնդիր են):

Պատճառի. Քննությունը բոլորովին անպատրաստ լինելով՝ Աշոտը իրեն հիվանդ ձևացրեց: Ամբողջ տարին հիվանդ լինելու պատճառով Արամը տարկետում վերցրեց։ Երեխաների վրա սաստիկ բարկացած՝ ջղային շարժումներ էր անում խեղճ պապս։ Ուրախացած այդ երջանիկ