Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մատուցման խնդիր. Ուսուցչին ծաղիկ տվողը Նարինեն էր։ Բանվորներին դրոշ հանձնողները գնացին։

Շահի. Ձեր պատվին քեֆ կազմակերպողները մենք էինք։ Արամի օգտին խոսողը ո՞վ էր։

Անջատման. Մորից հեռացողը հայրենիքն էլ կուրանա։ Մեզնից բաժանվելով` նա քայլերն արագացրեց։

Միջոցի. Վրձնով նկարելիս զգույշ եղիր։ Կացնով փայտ ջարդողը երեխա էր։

Ներգործող. Մեզնից ազդվող երեխան շառագունեց։ Աշակերտներից սիրված ուսուցիչը ժպտում է։

Վերաբերության. Ձեր մասին խոսելիս հուզվում է։ Պատերազմից խոսող ծերունին լռեց մի պահ։

Տեղի պարագա. Դաշտ մտածները սկսեցին աշխատել։ Սեղանին դրվածը հաց էր։ Տնից հեռանալիս նա լաց եղավ։ Լեռներով անցնողը... Գյուղեգյուղ շրջելիս... Այստեղ բնակվող...

Ժամանակի. Երեկ գնացածները... ժամի 5—ին ժամանող ինքնաթիռը...

Ձևի. Արագ քայլող, լավ լսող, այսպես ասելով...

Չափի. արագ խոսող, փոքրիշատե հարգող...

Նպատակի. կռիվ գնացած, հարսանիք եկող... զբոսանքի գալիս...

Պատճառի. ցրտից սառած, հիվանդությունից քայքայվող, սիրուց այրվող։

Հիմունքի. օրենքով դատվող, սահմանադրությամբ ղեկավարելիս...

Հակառակ հիմունքի (զիջման). համոզմունքին հակառակ խոսելով...

Պայմանի. քեզ օգնելու պայմանով աշխատող...

Միասնության. Արամի հետ քայլող, ընկերներով զբոսնելիս և այլն։

ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅԱՆ ԲԱԶՄԱԿԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Հաճախ է պատահում, որ նախադասության միևնույն անդամը կրկնվում է: Ընդ որում, դա կատարվում է կամ ոճական նկատառումով, կամ խոսողը ցանկանում է ներկայացնել եղելության առավել ճշմարիտ, համակողմանի պատկերը` ընդգծելով միևնույն նախադասության մեջ գործողություն կատարողների, գործողությունների, նրանց այլազան հատկանիշների բազմակիությունը։ Նախադասության անդամների բազմակիությունը կոչվում է նաև համադասություն։ Միևնույն շարահյուսական պաշտոնը կատարող երկու և ավելի անդամները կոչվում են նախադասության բազմակի անդամներ։ Նախադասության բազմակի անդամներից լիովին տարբերվում են, այսպես կոչված, բաղադրյալ անդամները` բաղկացած երկու և ավելի անդամներից, որոնք, սակայն, մեկ շարահյուսական պաշտոն կատարող կառուցվածքներ են։ Այդպիսիք