Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դերբայական դարձվածներ, որոնք կատարում են նախադասության մեկ անդամի դեր։ Այնպես որ պարզ և բարդ նախադասությունները տարբերակվում են իրենց ստորոգման քանակով։ Պարզ ընդարձակ նախադասություններում հանդես եկող դերբայական դարձվածները, կատարելով նախադասության մեկ անդամի դեր, չեն ազդում ստորոգման քանակի վրա (Հայրենական մեծ պատերազմն սկսվելուն պես Սովետական Միության կազմի մեջ մտնող եղբայրական բոլոր ժողովուրդները ուս-ուսի տված ոտքի ելան մինչև ատամները զինված գերմանական ֆաշիզմի դեմ՝ տանելով վերջնական հաղթանակ)։

ՊԱՐԶ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Հայտնի է, որ պարզ կոչվում է այն նախադասությունը, որն արտահայտում է մեկ միտք (ունի մեկ ստորոգում)։ Օրինակներ` «Մթնեց: Ծերունին լոuռ չարչարանքով մի քանի կոճղեր դրեց կրակին»: (Հ. Թ.) Երեխանե՜ր, լռությո՜ւն: Կրակե՜լ:

Դժվար չէ նկատել, որ բերված նախադասություններից երկուսում բայ-ստորոգյալ կա, երկուսում՝ ոչ։ Դա չի խանգարում, որ այդպիսիները նախադասություն դիտենք, որովհետև բոլորն էլ միտք են արտահայտում, ունեն հնչերանգային ավարտվածություն։ Նախադասությունները կարող են կազմված լինել միայն գլխավոր անդամներից և գլխավորներից ու երկրորդականներից։ Ըստ այսմ էլ պարզ նախադասությունները կարող են լինել համառոտ և ընդարձակ:

ՊԱՐԶ ՀԱՄԱՌՈՏ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Պարզ համառոտ են կոչվում այն նախադասությունները, որոնք կազմված են՝

ա) Միայն ենթակայից և ստորոգյալից (Սոխակը երգում է: Լսում են վարդերը):

բ) Միայն ստորոգյալից (Գնում եմ: Սասեցե՜ք: Ցրտեց: Կայծակին է տալիս: Եկա՜վ, եկա՜վ, եկա՜վ Արամը...):

գ) Ստորոգյալի դեր կատարող բառերից (դերբայից)՝ Չծխե՜լ: Կանգնել... Ցրվե՜լ. տղանե՜ր:

գ) Տրամաբանորե՛ն ենթակայի դեր կատարող (ստորոգում ունեցող) բառերից (Ահա Զվարթնոցը: «Ռադիո: Մոսկվա: Կրեմլ: Ի՞նչ...Ճառե՞ր... Հեռագի՞ր... Սո՞ւգ գուցե» (Ե. Չարենց)։

ե) Եղանակավորող բառերից, ձայնարկություններից և կոչականներից[1].

  1. գ), դ), ե) կետերին համապատասխան օրինակները նախադասություններ են դառնում իրենց յուրահատուկ հնչերանգի ու խոսքային միջավայրի շնորհիվ։