Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրեթե ամբողջությամբ երբեմնի նյութական բովանդակություն ունեցող բառեր են, որոնք լեզվի զարգացման հետագա ընթացքում իմաստապես «մաշվել են» և, կորցնելով թե՛ խոսքամասային և թե՛ քերականական հատկանիշները, վերածվել են խոսողի վերաբերմունքն արտահայտող միավորների։ Միջանկյալ բառերը ձևաբանության մեջ զուգահեռվում են հիմնականում եղանակավորող բառերին, այսինքն` վերջիններս են խոսքում դառնում միջանկյալ, եթե, իհարկե, վերաբերում են նախադասություններին և ոչ թե նրանց անդամներին։ Այսպես. Իրոք, լուսինը սեփական լույս չունի, նրա լույսը, հիրավի, արևինն է։ Ես այդ մասին միշտ էլ տեղյակ եմ պահել նրան, իհարկե:

Միջանկյալ բառերը հիմնականում միջադաս ու առաջադաս շարադասություն ունեն, իսկ դա պայմանավորվում է խոսողի վերաբերմանքով, միջանկյալ բառի գործածելիության աստիճանով, բնույթով ու անհրաժեշտությամբ։ Միջանկյալ բառերի միջոցով խոսողը հաստատում է իր մտքերը։ Ընդ որում, հաստատական միջանկյալ բառերը իրենց շահյուսական-ոճական դերի շնորհիվ նախադասության անդամներից անջատվում են դադարով, գրության մեջ՝ ստորակետով։ Բայց քանի որ դրանք (և ոչ միայն դրանք) կարող են գործածվել նաև նախադասության բազմազան անդամների հետ՝ սաստկական երանգներով, ուստի ոչ թե միջանկյալ բառեր են, այլ՝ սաստկացնող-երանգավորող բառերը:

Օրինականեր՝ Սուրենի իրո՛ք խելացի պատասխանը հիացրեց մեզ։ Իհա՛րկե բարոյական նկարագիր ունի նա։ Նրա հիրավի՛ արքայական կեցվածքը վեհություն էր տալիս նույնի՛սկ շրջապատին։

Այսպիսին սաստկացնող-երանգավորող բառերը, իրենց յուրահատուկ հնչերանգով, ընկնում են տրամաբանական շեշտի տակ և ցանկացած դեպքում ստեղծում շրջուն շարադասություն:

Կան նաև նյութական բովանդակություն ունեցող բառեր, որոնք խոսողի պահանջով գործածվում են ոճական-եղանակավորող նպատակով և իրենց շարահյուսական դերի, հնչերանգի ու անհրաժեշտության աստիճանի շնորհիվ փաստորեն միջանկյալ բառեր են դառնում։ Դրանք նախադաս շարադասությամբ գրեթե չեն գործածվում, այլ հաճախ լինում են միջադաս, մասամբ էլ՝ վերջադաս։ Օրինակներ՝ Այս անծանոթ մարդիկ, գիտեմ, արդեն 5-րդ օրն է՝ փորում են հողը։ Իսկ այսքան աշխտտանքը, խնդրեմ, Արամը կատարել է ընդամենը 5 ժամում: Դա, պատկերացրու, մոտավորապես 10 ժամվա գործ է, հասկանու՞մ ես: Գնում է, իմանում ես, դպրոց ու առանց ուսուցչից իրավունք առնելու դուրս գալիս ու հեռանում այդ միջավայրից։ Տղաները, ոչինչ, այսօր վատ չաշխատեցին։ Այժմ ինձ լսիր, լա՞վ: Բարի, հիմա էլ խոսենք քո գործերից։ Դու ճիշտ ես գրել, իսկ Արամը, ընդհակառակը, ոչ թե սխալ է լուծել, այլև ոչինչ էլ չի արել։ Ես վաղը պիտի այցելեի, ներողություն. ուշացա և այսօր էի ուզում գալ։ Իշխանը նախ սխալվել է և, երկրորդ,