Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերնագիր է։ Օրինակ՝ «Կայծերը» մեկ օրում սպառվեց։ «Գերիները» լավ վեպ է։

զ) Ենթական անեզական լինելով՝ մեկ հասկացության անուն է՝ Այդ շարժումը գլխավորում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ալպերը հիանալի մարգագետիններ ունի: Վերջերս դպրոցական ծրագրում իր ուրույն տեղը բռնեց 10-րդ խոսքի մասը՝ եղանակավորող բառերը:

է) Ենթական բազմակի է և արտահայտվում է կրկնվող թե, ոչ և այլ շաղկապներով։

Օրինակ՝ Անտանելի է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Թող ներս չմտնեն ո՛չ Սուրենը, ո՛չ էլ Գագիկը:

Որոշ բառակապակցություններով արտահայտված ենթակաների հետ երբեմն հանիրավի գործածվում են եզակիի փոխարեն հոգնակի թվով ստորոգյալներ, որ, սակայն, սխալ է. Ուսանողների մեծ մասը գնացել են ճամբար։ Դասախոսների կեսից ավելին հանգստանում են Ծաղկաձորում։

Համաձայնությունը հատուկ է նաև բացահայտչին և բացահայտյալին, որոնք իրար հետ համաձայնում են դեմքով, թվով և հոլովով, օրինակ՝ Ես՝ Գրիգոր Հունանյանս, պատրաստվում եմ եմ լավ սովորել: Մեր դիրեկտորից՝ ընկեր Սուքիասյանից, բոլորն էլ գոհ մնացին: Դուք՝ ուսանողներդ, պիտի սիրեք մեր հայրենիքը։ Ես կարդում եմ իմ սիրելի գիրքը՝ «Քաոսը»:

2. Խնդրառություն. սա նախադասության անդամների այն կապակցությունն է, երբ որևէ լրացում ընդունում է իր լրացյալի թելադրած հոլովը. դա դրսևորվում է ամենից առաջ բայի և նրանց խնդիր լրացումների միջև, ըստ այդմ ներգործական (նաև պատճառական) սեռի բայերը պահանջում են ուղիղ խնդիր, իսկ կրավորական սեռի բայերը՝ ներգործող անուղղակի խնդիր։ Օրինակ՝ Անահիտը սիրում է (ի՞նչ) խնձոր: Անահիտը պաշտում է (ու՞մ) մայրիկին: Գիրքը կարդացվում աշակերտների կողմից: Մայրը սիրվում է որդուց: Դաշտը ծածկվեց կանաչով: Ասվեց, որ ներգործական (նաև պատճառական) սեռի բայերը, իրենց արտահայտած բայիմաստների (բառիմաստների) հիման վրա կարող են ունենալ նաև զանազան անուղղակի խնդիրներ (Սուրենը մատիտով գրում է։ Պատին գրում է։ Գրքից արտագրում է...)։ Պատահական չէ, որ Մ. Աբեղյանը, հիմք ընդունելով բայիմաստը, անուղղակի խնդիրները համարում է «բնության խնդիրներ», այսինքն՝ բայի բնույթից՝ իմաստից կախված խնդիրներ։ Չեզոք սեռի բայերի խնդիրն, օրինակ, այդպիսին է (Մոտեցա գրատախտակին։ Հեռացա ընկերոջիցս: Հպարտանում եմ հերոսներով) և այլն։

Խնդրառությունը երևան է գալիս նաև ածականների (մասամբ էլ գոյականների լրացումներում)։ Ահա. «Դավին անտեղյակ, ցավին անտարբեր» (Հ.Թ.), խելքից զուրկ, գործով հպարտ մարդ, դեմքից գեղեցիկ