Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս քառյակն ամփոփող նախադասությունները եթե փորձենք անջատել իրարից, ապա կունենանք միայն բանաստեղծական վսեմությունից և մտքերի ամբողջականությունից, փիլիսոփայական խորքից զուրկ նախադասություններ։ Կամ՝

1) Քանի՜ ձեռքից եմ վառվել,
2) Վառվել 3) ու հուր եմ դառել,
4) Հուր եմ դառել՝ 5) Լույս տըվել,
5) Լույս տալով եմ ըսպառվել։ (Հ.Թ.)

Առկա վեց նախասությունները բանաստեղծական տողեր են ըստ ամենայնի, հետևաբար նրանք կզրկվեն գաղափարական ու գեղարվեստական արժեքներից, եթե կտրվեն ընդհանուր շղթայից ու գործածվեն անջատաբար։

Պատկերավոր ասած՝ բարդ նախադասությունները նման են շղթայի, իսկ նրա կազմի մեջ մտնող, այսպես կոչված, պարզ նախադասությունները օղակների։ Պետք է ասել, որ բարդ նախադասությունները մարդկային մտքի բարձր մակարդակի ու զարգացման հետևանք են, ուշ առաջացած երևույթ։ Հայտնի է, որ նախապես առաջացել է պարզ նախադասությունը, հետո միայն՝ բարդը։ Ընդ որում, նախապես առաջացել է բարդ համադասականը, հետո բարդ ստորադասականը։ Այս աստիճանականությունը պայմանավորված է, անշուշտ, մարդկային մտքի զարգացմամբ։ Պատմահամեմատական լեզվաբանությունը հաստատել է նաև, որ շաղկապները հետևանք են նյութական բովանդակություն ունեցող բառերի նյութական-իմաստային և քերականական հատկանիշների խամրման-մահացման և, հետևաբար, առաջ են եկել ուշ շրջանում: Այստեղից իսկ հետևում է, որ նախապես առաջացել են անշաղկապ բարդ նախադասությունները, հետո էլ՝ շաղկապավոր (համադասական, ստորադասական)։

Ընդ որում, բոլոր դեպքերում թե՛ պարզ, թե՛ բարդ նախադասություններր լեզվում գործածվել են անհրաժեշտաբար՝ բազմազան ու բազմապիսի մտքեր արտահայտելու համար։ Դժվար չէ նկատել, որ այն որ, ծավալուն միտքը, որ հնարավոր չէ արտահայտել պարզ նախադասությամբ, դրսևորվում է բարդով։ Ինչպես տեսանք, խոսքը, որպես հաղորդակցական ոլորտի ամենամեծ, ծավալուն միավոր, իր մեջ կարող է ներառնել բազմաթիվ պարզ ու բարդ նախադասություններ՝ մեկ անգամ ևս վկայելով, որ մարդկային մտքի դրսևորման հնարավորություններն անսահմանափակ են, բազմազան, ճկուն ու բարդ։

Ինչպես հայտնի է, պարզ ու բարդ նախադասությունները միմյանցից տարբերվում են ստորոգման քանակով։ Մեկ ստորոգում ունեցող է նախադասությունը պարզ է, երկու և ավելի ստորոգում ունեցողը՝ բարդ։ Բարդ նախադասություններն էլ, ինչպես հայտնի է, ըստ կազմիչ հաղորդակցականն միավորների քերականական անկախության ու լրացական, կախյալ հարաբերության լինում են երկու տեսակ՝ համադասական