Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ստորադասական, որոնք իրարից զանազանվում են մի շարք էական հատկանիշներով՝

1. Համադասական նախադասության կազմի մեջ մտնող հաղորդակցական միավորները, ի տարբերություն ստորադասականների, միմյանց նկատմամբ չունեն լրացական, քերականական կախվածության հարաբերություն.

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր անցնեիր վրանիս մոտով (Վ. Տ.)։

2. Համադասական նախադասության կազմի մեջ մտնող հաղորդակցական միավորների հնչերանգները միաբնույթ են, իսկ ստորադասականինը՝ ոչ։ Իսկ սա նշանակում է, որ նրանք առավել ինքնուրույն են, մինչդեռ ստորադասականներինը՝ ընդհակառակը.

Մթնեց։ Ծերունին լուռ չարչարանքով
Մի քանի կոճղեր դրեց կրակին,
Նորից բարևեց իր երկրի կարգով
Ու բարի մաղթեց ջահել ղոնախին... (Հ.Թ.)։

3.Բարդ նախադասության կազմի մեջ մտնող հաղորդակցության միավորները միմյանց հետ կարող են շղթայակցվել համապատասխան շաղկապներով ու շաղկապական բառերով, որոնք, որպես զուտ կապական միջոցներ, հատուկ են միմիայն համադասությանը, այնինչ ստորադասականներն ունեն միայն իրենց բնորոշ շաղկապական միջոցները, որոնք (հարաբերական դերանուններով արտահայտվածները) կարող են լինել նաև նախադասության անդամ։

4. Եթե համադասականի բացատրության մեջ մտնող նախադասությունները կարող են առանձին գործածվել, ապա ստորադասականի հատկապես երկրորդականները ոչ։ Այստեղ, հասկանալի է, հաշվի չեն առնվում իբրև վերնագիր դիտվող երկրորդական նախադասությունները՝ «Երբ բացակայում է խիղճը», «Թեև նամակը չի տպագրվել», «Եթե անկեղծ լիներ...», և համադասականի այն նախադասությունները, որոնք թերի են կամ որոնց զեղչված անդամներն առկա են նախորդների մեջ (Տղաները գնացին ֆուտբոլ, իսկ աղջիկները՝ կինո։ Նա փոխադրվեց հաջորդ դասարան, իսկ դու ոչ...)։

5. Եթե ստորադասականի կազմի մեջ մտնող նախադասությունների բայ-ստորոգյալներն ունեն ժամանակների համապատասխան հաջորդականություն (Եթե գաս, կստանաս պատվիրածդ գիրքը: Եկավ գործարան թե չէ, բոլորովին փոխվեց...), ապա համադասականների բայ-ստորոգյալների ժամանակաձևերի դրսևորումներն «ազատ» են։

6. Եթե համադասականի շաղկապական միջոցները կարող են շղթայակցել նաև նախադասության անդամներ, բարդ նախադասության հատվածներ (խոսք), գործածվել գլխավոր նախադասության սկզբում,