Այս էջը սրբագրված է
ՄԻ ԳԻՇԵՐ
Յես անհույս, մինչև լույս նստեցի
Լերկ ու մերկ ժայռերի գագաթին,
Քեզ, Մանթաշ, սրտամաշ դիտեցի—
Տեսա քեզ ցավակեզ, սև, մթին:
Մտածկոտ ու ծաղկոտ քո կրծքին
Ծեր Մորփեն դալկադեմ կը շրջեր.
Քո հոգուն՝ միշտ անքուն, ցավագին,
Զով քամին իր մյանին կը սուլեր։
Կարկամած Արագած վերևից,
Ա՜խ, կուլար միալար ու տրտում.
Իր բոլոր հին ու նոր ցավերից
Կոլորեր սև ամպեր զենիթում։
Յես տեսա ադամա մութն իջավ,
Լուռ հանգան լուսընկա, ջինջ աստղեր,
Յեվ կաթ-կաթ շաղակաթ ցողն իջավ,
Դողացին, տեղացին վառ շողեր։
Յես տեսա ամպի պես վեր յելան
Անփրկանք տառապանք քո սրտից.
Քեզ ժպտաց լուսաբաց վաղորդյան
Բոլորակ–արեգակ լեռներից։
13