Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Այսօր ընթացող բանակցություններում Արցախի ինքնավարության վերականգնումը Ադրբեջանի կազմում հարցի լուծում համարելու դեպքում հարկավոր է նկատի ունենալ, որ այն Արևմտյան Եվրոպայի երկու պետությունների միջև ընկած վիճելի տարածք չէ, ուր գործում են միջազգային օրենքները և բարոյական չափանիշները, այլ լեռնաշղթաներով աշխարհից մեկուսացած մի երկրամաս՝ նախորդ տասնամյակների դառը փորձով, երբ 1923 թ. համանման ինքնավարության շնորհմամբ դարասկզբի արյունալի ընդհարումներին և հերոսական ինքնապաշտպանությանը փոխարինեց խաղաղ նվաճումը ժողովուրդների բարեկամության դրոշի ներքո՝ դրսևորվելով թե՛ լաչինյան անջրպետի ստեղծմամբ և թե՛ մեր հանրապետության հետ տնտեսական ու հոգևոր կապերի խզմամբ ու Հայաստանին մոտակա գյուղերը ադրբեջանականացնելով, ինչպես Բերդաձորի ենթաշրջանի օղակումը Լիսագորով, Կանաչ Թալայով և Շուշիի շրջանի մի քանի այլ գյուղերով, կամ էլ հայկական շրջաններն իրար կապող ճանապարհների հանգույցներին նման գյուղերի հիմնումն ու մեծացումը՝ Խոջալուն՝ Ստեփանակերտի ու Ասկերանի միջև, Հադրութի շրջանը Մարտունիին կապող հայկական Տող գյուղում ադրբեջանական բնակչությունը արհեստականորեն ավելացնելու ձգտումը։ Խաչմերուկային նման մի քանի գյուղերը բավական էին Արցախին տիրելու համար։ Հետևողականորեն իրագործվող այդ ծրագիրը, բարեբախտաբար, կանխվեց 1988-ին, սակայն վերստին հնարավոր չի լինի հակազդել Ադրբեջանի գերիշխանության ընդունումից հետո, երբ պետական քաղաքականությանը գումարվում է այն իրագործող ժողովրդի անասնապահական կացութաձևից բխող արոտավայրերի խնդիրը՝ մարզի շրջակա չոր