Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկրորդ տարբերակի ընտրության դեպքում Հայաստանը պետք է շուտափույթ ճանաչի ԼՂ Հանրապետությունը՝ միայն այս տարբերակով հրաժարվելով իր համար անմարսելի դարձած դեկտեմբերի 1-ից, ԼՂՀ-ն էլ, հիմք ընդունելով 1813 թ. Ռուսաստանին միանալու դաշնագիրը, իրեն հռչակի կա՛մ Ռուսաստանի կազմում և կա՛մ էլ մտնի նոր կազմվելիք միության մեջ։

Պետք է կատարել ճակատագրական ընտրությունը, կամ հանուն շուտափույթ անկախության դուրս թռչել խորհրդային քայքայված կայսրության գնացքից, կամ էլ հանուն Արցախի փրկության, որը Հայաստանի իրական անկախության և ապագայի միակ երաշխիքն է, հնարավորին չափ կառչած մնալ կայսրության այդ գնացքն առաջ տանող ռուսական լոկոմոտիվից։

ԵՐԿԻՐ, 1991 թ., 12-ը դեկտեմբերի, թիվ 77