Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ դաշտային աշխատանքներն էլ, ինչպես միշտ, պատերազմի ծանր տարիների նման վերստին կանանց ուսերին են ծանրացել միայն այն տարբերությամբ, որ նրանց ամուսիններն այսօր կռվում են ոչ թե հեռավոր երկրներում, այլ իրենց հայրենի գյուղերն են պաշտպանում։

Նայած հերթապահության ընթացքին, առավոտյան կամ միասին են դաշտ գնում՝ ամուսինը՝ հրացանով, կինը՝ բահով, կամ էլ առավոտյան դիրքերից վերադարձող ամուսինը հանդիպում է դաշտ գնացող կնոջը։

Այսօր Հայաստանն անում է հնարավորը Արցախի համար, սակայն հարկավոր է նույնիսկ անհնարինն անել, այլապես կարող է փշրվել անգամ արցախյան ամրությունը...

ԵՐԿԻՐ, 1992 թ., 19-ը փետրվարի