է վերածնվելու մեր հանրապետությունը, ու սեղանիկային գարշ հոգեբանությամբ մեծացող սերունդը արցախցի իր հասակակիցների նման գիտակցելու է իր պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ։
Զարմանալի քաղաք է Ստեփանակերտը։ Մի կողմում Շուշիի, Ջանհասանի ու Քյոսալարի դիմաց մի քանի գծերով անցնող պաշտպանական խրամատներն են, իսկ մյուս կողմում, ուր արդեն որևէ վտանգ չեն սպառնում Խոջալուն ու Մալիբեյլին, ձգվում են կանոնավոր մշակված հողակտորները։ Կյանքը պարտադրում է, որ մարդիկ մշակեն քաղաքի շրջակայքի հողերը, այլապես հնարավոր չի լինի ապրելը։ Բայց քանի որ սերմացու չկա, հիմնականում ցանել են կանաչի ու Ղարաբաղի գլխավոր հարստություններից մեկը՝ լոբի։ Իսկ առայժմ ողջ քաղաքը սնվում է միայն կանաչեղենով, ինչպես իրենք են ասում՝ բանջարով, մշակովի կամ դաշտերից հավաքած։ Կրկժանի կողմում մարտեր են ընթանում, իսկ այստեղ շրջակա վտակներից ջուր են բերում մարգերը, որովհետև ներքուստ համոզված են, որ թշնամին, այնուամենայնիվ, չի կարող ճեղքել պաշտպանությունը և քաղաք մտնել։ Օրավուր աճող ճնշման պայմաններում դժվարը ոչ միայն դիրքերը պահելն է, այլև ամեն օր այդ դիրքերը սննդամթերք ու կռվողներին սնունդ հասցնելը, կրակի տակ գտնվող բաց հատվածներով մի քանի կիլոմետր անցնելը։ Վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չի լինում անգամ վիրավորներին փոխադրելը, և ստիպված մշտապես հերթապահող բժիշկները վիրահատական շատ գործողություններ կատարում են հենց տեղի խրամատներում։
«Ռոյթր» գործակալության թղթակիցներից մեկը շատ էր ցանկանում տեսնել քաղաքի պաշտպաններին, և երբ Կրկժանի ամենավերին բարձունքներն էինք ելնում, նա զարմանքով էր դիտում, թե ինչպես են կարողանում քաղաքից մինչև դիրքերը չխզվող կապ պահպանել ձիերով ու պարզապես հետիոտն ընթացող մարտիկները։ Նրան որքան էլ բացատրեինք, միևնույն է, չէր պատկերացնելու ու ընկալելու, թե ընդամենը մի քանի ամիս առաջ ինչպես ոչնչացվեցին իր անցած ճանապարհին գտնվող թշնամական