Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղերում անգամ վառելիքի բացակայության պատճառով առաջացած միջգյուղական կտրվածությունն այնքան նկատելի չէր, ինչքան զգալի էր խզվածությունը մայր երկրից։

Շուշիի ազատագրմամբ մի մեծ շառավղով խաղաղություն էր հաստատվել, և առավել հեռավոր ու ապահով գյուղերում ապաստանած ընտանիքները հետ էին վերադառնում իրենց տները, որովհետև անգամ դեռևս երեկ դժոխային կրակի ներքո գտնվող Շոշ ու Դաշուշեն գյուղերը, որ, ի դեպ, առանձնանում են իրենց անկրկնելի գեղեցկությամբ ու բնական հարստությամբ, հիմա դարձել են ամենախաղաղ անկյունները։ Վերադարձողների շնչով են լցվում այս երկու գյուղերը։ Բացվող դռները ջնջում են տների վրա ծանրացող դատապարտվածության կնիքը, մերկացած մահճակալները վերստին ծածկվում են անկողիններով։ Նկուղներից վեր են հանվում պահված կահկարասիները։ Երեխաները, բակ դուրս գալով, նախ վախվխելով, ապա ուրախ աղմուկով տարածվում են գյուղում։ Շրջակա բնակավայրերի ֆերմաներից բերում են այնտեղ պահ տված անասունները, ու մարդիկ սկսում են, ավելի ճիշտ՝ փորձում են սկսել ապրել բնականոն կյանքով, որքանով դա հնարավոր է կիսավեր գյուղերում, ուր կանայք դեռ սարսափով են հիշում, թե ինչպես փրկվեցին ու փրկեցին երեխաներին, իսկ տղամարդիկ՝ թե ինչպես էին պաշտպանում ու հետ մղում Շուշիից դեպի իրենց դիրքերը իջնող թշնամական զրահատեխնիկայի ու կենդանի ուժի հեղեղը։ Փողոցներում ու բակերում թափված արկերի միջուկներն ու բեկորները չեն շտապում հավաքել։ Ասես դրանք էլ դարձել են գյուղի պատմության մի մասնիկը։ Նրանցով է կազմվում նույնիսկ վերջին ամիսների ժամանակագրությունը։ Ցույց տալով բակերում ընկած արկերից որևէ մեկը՝ ասում են, թե նրա պայթյունից այսքան օր առաջ կամ հետո եղավ այսինչ դեպքը։

Մի քանի ճանապարհներ են խաչվում Սարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտ։ Հունվարի սկզբից մինչև վերջերս շարունակական հոսքով այստեղից էին անցնում ավելի ապահով գյուղերում ապաստան որոնողները։ Գյուղի եզրին կառուցված «Հանքավան» անունը կրող ճաշարանը վաղուց փակվել է։ Երկու քարերի վրա