Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լսել, զգալ ներսդ ալեկոծող հռնդյունը, որ տարածվում է վերևից թռչող ու այս լեռների երկնքին տեր կանգնել փորձող ինքնաթիռներից։ Մինչև չզգաս այդ սարսափը, չես կարող վերապրել նաև այն ուրախությունը, որը պատել էր տասնյակ գյուղերի բնակիչներին՝ խփված ինքնաթիռից հետո, երբ ցրվեց դրա ամենազորության և անխոցելիության առասպելը։

ԵՐԿԻՐ, 1992 թ., 25-ը հուլիսի, թիվ 141