Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենտրոնի թուլացումից հետո էլ, քանի որ Մեղրիի թուլացմամբ Ադրբեջանը անկառավարելի կդառնար Ռուսաստանի համար, ընդամենը մի երկու օրվա ընթացքում ադրբեջանցիները «անակնկալ» լքեցին գյուղը։

Դեռևս 1989-ին Կաշչի-Արմավիրի հայաթափվելու գլխավոր պատճառը բնակիչների դավաճան լինելը չէր։ Պարզապես այս գյուղով էր ենթաշրջանը կապվում Շահումյանին։ Իրադարձությունների զարգացման նույն՝ մոսկովյան վերահսկողությամբ էլ ապա իրենց տները վաճառելով՝ հեռացան Գետաշենին վերևից իշխող Ազատ և Կամո գյուղերի բնակիչները։ Այսինքն՝ Մոսկվան, սեղմելով օղակը Գետաշենի շուրջը, պահպանում էր այն՝ միաժամանակ տարածքային նվիրաբերումներով ամրապնդելով Ադրբեջանի ղեկավարության հեղինակությունը ժողովրդի աչքում։ Անցյալ տարվա ամռանը, այս և մեր հանրապետությանը առճակատման քաղաքականություն վարելու պատճառով պատմելու համար զոհաբերվեցին նաև Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերը։

Խնդիրը միանգամայն այլ էր Բերդաձորի ենթաշրջանի և Հադրութի մի շարք գյուղերի հայաթափման պարագայում։ Հիշյալ գյուղերը պատահականորեն չէին ընտրվել։ Իր ներքին էությունը չփոխող կայսրության քաղաքականության նպատակը հիշյալ գյուղերի հայաթափմամբ երկրամասը առավել մեծ տարածքով Հայաստանից կտրելն էր, այնուհետև էլ մարզի ներքին հայացմանը նպաստելը։ Այսինքն՝ կտրելով Հայաստանից, Արցախը դարձնել անմարսելի մի կտոր Ադրբեջանի կոկորդում։

Մոսկովյան վերահսկողությամբ էին ընթանում անգամ երկրամասում կատարվող ժողովրդագրական փոփոխությունները։ Սկզբում թույլ տվեցին Բաքվից և մյուս քաղաքներից բռնագաղթածներին տեղավորվել Արցախում, իսկ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին սկզբում արգելված էր տեղավորվելը ոչ միայն մարզում, այլև անգամ նրան հարող ադրբեջանական շրջաններում։ Միայն հետո, երբ խորացան քաղաքական հակասությունները «անկախության գործընթացի ուղին» բռնած մեր հանրապետության հետ, Արցախում սկսեցին բնակվել ոչ միայն Հայաստանից հեռացած