անտեղի կորուստներով չմթագնելու համար որոշվեց. երեք գյուղերն իրար միացնող ճանապարհից հեռու գտնվողները կսպասեն մինչև առավոտ։ Նման մի ջոկատի հետ մնացինք Մուղանլիում։
Ողջ օրվա ընթացքում նկատելի էր, որ թշնամին կրակը, դիրքերից բացի, կենտրոնացրել էր գյուղերում և շրջակայքում գտնվող մի քանի կետերի վրա։ Դրանցից մեկը, պարզվեց, վառելիքի պահեստ է, մյուսում կար մեծ քանակությամբ զինամթերք, իսկ «Գրադի» այրող արկերից բոցավառվող երկհարկանի մի շինություն էլ Մուղանլուի շտաբն էր։ Արդեն փլվում էր երկրորդ հարկի գերանակապ տանիքը, և հնարավոր չեղավ հանել այնտեղ պահվող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև ընտրել առավել կարևորագույնները։
Եղածը հավաքելով՝ լույսը բացվելուն պես վերադարձանք Մարտունի։ Այստեղ բերված Տ-72-ի շուրջ արդեն շրջան էին կազմել գրավված տարբեր տրամաչափի հրանոթները, իսկ առանձին երկու սենյակներում էլ հավաքվում էր բերվող զինամթերքը՝ ավտոմատները, հակատանկային նռնականետները և նրանց լիցքերը։ Այստեղ նայելով բերված թղթերը՝ ադրբեջանական բանակի զինվորների ինքնակենսագրությունների, բնութագիրների, բժշկական քննությունների ընդհանուր խրձում գտնվեցին նաև մի քանի կարևոր ու հետաքրքիր փաստաթղթեր՝ ստորագրված Ադրբեջանի պաշտպանության նախարարի և Ֆիզուլու շրջանում տեղակայված 702 զորամասի հրամանատար Կասիմովի կողմից։ Վերջինիս հունիսին ստորագրած մի փաստաթղթից պարզվում է, որ հաշվի առնելով այս գյուղերի բացառիկ կարևորությունը՝ Մարտունու շրջանը գրավելու համար, երեք բնակավայրերից էլ դուրս է բերվել քաղաքացիական բնակչությունը և կարգադրվել առանց մուտքի անցաթղթի ոչ ոքի չթողնել այնտեղ։ Զորամասի զինվորներին ուղղված նույն Կասիմովի հունիսի 4-ի թիվ 84 հրամանում էլ ասվում է. «Մեր սկզբունքն է՝ ոչ մի քայլ հետ, և այդ պահանջը պետք է անխոս կատարվի»։ «Հույժ գաղտնի» մակագրությունը կրող այս փաստաթղթերը Մարտունու շուրջ ծավալվող դեպքերն արտացոլող մի յուրօրինակ ժամանակագրություն ասես լինեն։ Հուլիսի 14-ով թվագրված