ԱՌԱՋԻՆ ԳԾՈԻՄ ԳԱՆՁԱՍԱՐՆ է
1918 թ. թուրքական բանակը, գրավելով մի շարք բերդաքաղաքներ և բնական ամրություններ, պարտություն կրեց Արարատյան դաշտում, որովհետև հայ զինվորների թիկունքում արդեն Էջմիածնի պարիսպներն էին։ Հիմա էլ թշնամին, գրավելով Շահումյանը, Մարտակերտի մի զգալի մասը, անցնելով անգամ Թարթառի այս ափը և իր վերահսկողության տակ վերցնելով ավտոմայրուղին ու նրա երկայնքով ձգվող գյուղերը՝ Վաղուհասից մինչև Դրմբոն, և կարողանալով տիրել դեռևս մի քանի ամիս առաջ խոր թիկունքաին գյուղ համարվող Չլդրանին, այլևս չկարողացավ շարժվել առաջ, որովհետև պաշտպանական գծի յուրաքանչյուր ճեղքում նրան տանելու էր Գանձասար։
Հայոց արևելյան կողմանց հոգևոր կենտրոն հակառակորդը կարող է հասնել Վաղուհասի կամ Կիչանի ուղղությամբ։ Քանի որ Վաղուհասից Վանք ճանապարհը անցնում է անտառով և բարձունքներով, ուր ծանր տեխնիկան չի կարող գործել, թշնամին իր ողջ ուժը կենտրոնացնում է Կիչանի ուղղությամբ։ Մի քանի անգամ մտնելով գյուղ՝ թշնամին չի կարողացել հաստատվել այնտեղ թեկուզ մեկ օր և իր ցամաքային անհաջողությունները վարձել է փոխհատուցել օդային կույր կատաղությամբ՝ մարտական ինքնաթիռների չորս տասնյակ արկ արձակելով Գանձասարի վրա։
Խաչենագետի հովտից վեր տանող ոլորապտույտ ճանապարհի յուրաքանչյուր կեռմանում դիմացից երևում է վանքը։ Հեռվից վանքի վերքերը չեն երևում, ու Գանձասարը թվում է տեղային ընդհանուր գունային համանվագի ցոլացումներց մեկը։ Մինչ պարսպին հասնելը ամբողջական կերպավորում է ստանում գմբեթը։ Քեզ զգալով նրա վեհաշուք հովանու ներքո՝ դարպասից ներս ես մտնում