ԱՐՑԱԽԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
Արցախյան հարցի կարգավորման շրջանակում հայության և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը, որը հաճախ դառնում է ընթացիկ դիվանագիտական մարտերի հերթական թիրախը։
Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրար հակասող սկզբունքները յուրօրինակ ձևով բեկվում են Արցախի օդանավակայանում՝ դառնալով կոնցեպտուալ մի հարց, ո՞րն է ճիշտը, որ արցախահայությունը մնացյալ մարդկության նման իրավունք ունի օգտվելու այսօրվա կեցության կերպի մաս կազմող փոխադրումներից, թե՞ այդ իրավունքը պետք է ստորադասվի Ադրբեջանի ֆորմալ քարտեզի նման Արցախի երկնքի հանդեպ Ադրբեջանի ունեցած իրավունքին։
Այս հարցը, սակայն, նոր չէ, որ ծագել է։ Այս հարցն ինքնաբերաբար ծագեց և զարգացավ նախ Արցախյան շարժմանը զուգահեռ, և ապա արյունոտ մի հարցականի վերածվեց Արցախյան պատերազմի ընթացքում և մնացյալ մի շարք այլ հարցականների հետ լուծվեց Շուշիի ազատագրմամբ և Լաչինի ճանապարհի բացմամբ։
Մինչ Լաչինի ճանապարհի բացվելը Ստեփանակերտի օդանավակայանը ոչ թե ուշադրության կենտրոնում էր, այլ նրան կենտրոնական դիրք էր վերապահված ընթացող ռազմաքաղաքական զարգացումներում։
Արցախի օդանավակայանի պատմությամբ կարելի է գրել 1988 թ. փետրվարից մինչև 1992 թ. մայիս ձգվող ժամանակահատվածի՝ Արցախի պատմությունը։
1988 թ. փետրվարին թվում էր, թե Արցախը կպած է Հայաստանին։ Անգամ Լաչին-Շուշի բաժանարար գիծը էական չէր թվում,