սահմանակից էր մեր հանրապետությանը, մյուս կողմից՝ Մարտակերտին և երրորդը՝ Լաչինի միջանցքի հյուսիսային հատվածին, որը դժվարանցանելի ճանապարհով էր կապվում Ադրբեջանին։ Մեր հանրապետության սահմանները գնդակոծելու, Լաչինի միջանցքի վրա ճնշումը ուժեղացնելու, ինչպես նաև Մարտակերտում ընթացող գործողությունների վրա ազդելու նպատակով, ձմեռային պայմաններում հարկավոր էր փոխադրումների անխափանությունը ապահովելու համար լիովին տիրել մայրուղուն և ոչ թե այն թողնել սոսկ չեզոք սահմանազատիչ գիծ երկու կողմերի համար։ Մայրուղու գրավմամբ Ադրբեջանը միաժամանակ տիրացավ և Սարսանգի ջրամբարին ու Թարթառ գետի ողջ հոսանքին՝ ռազմական, էներգետիկ և գյուղատնտեսական առումով իր համար այնքան կենսական կարևորություն ունեցող այս ջրային ավազանին։
Միաժամանակ ակնհայտ էր, որ չնայած իր տևական կայունությանը, Գանձասարից մինչև Ղազանչի ձգվող ռազմաճակատի գիծն էլ չէր կարող սահմանազատիչ դառնալ երկու կողմերի համար, որովհետև չկար բնական այն բաժանվածությունը, որը լեռնային երկրներում լեռնաշղթաներով ու գետերի հաներով պայմանավորում է սահմանները, և նվազագույնը կա՛մ իրենք էին մինչև Խաչենագետ հասնելու, կա՛մ էլ ազատագրվելու էր մինչև Թարթառ ընկած տարածքը։
Եղած գիծը ձևավորվել էր մի շարք քաղաքական գործոնների, մինչ այդ ծավալված մարտերի առաջ բերած ուժասպառության և վերահաս անբարենպաստ եղանակի պատճառով, ու պարզ էր, որ եղանակների տաքանալու դեպքում հակառակորդի ծանր տեխնիկան առաջ էր շարժվելու։ Այս ընթացքում, չհաշված դիրքային փոխհրաձգությունը և հրետակոծությունը, Ադրբեջանի կողմից հարձակման թիրախ էր ընտրվել Կիչանը, իսկ Արցախի ուժերն էլ շարունակ փորձում էին ազատագրել Չլդրանը, և մարտական գործողությունների ամենասուր ծավալումը հենց այս հատվածում պատահական չէր։ Եթե պաշտպանական բնագծերը ճեղքվեին այս հատվածում, ապա հակառակորդը կարող էր առաջ շարժվել միանգամից