ՀՏԴ 325
ԳՄԴ 66.5(2Հ)
- Դ 418
Դևրիկյան, Վարդան
Դ 418 ՉՍԿՍՎԱԾ ԵՎ ՉԱՎԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ Երկրորդ՝ լրաց. հրատ./ Վ. Դևրիկյան.— Եր.։ «Զանգակ» հրատ., 2014.— 432 էջ։
Գրքի լրացված այս վերահրատարակությունում ներկայացված են հեղինակի՝ Արցախյան պատերազմի տարիներին գրված հոդվածները, որոնք բաժանվում են երկու խմբի։ Առաջին՝ տեղի ունեցած մարտական գործողությունների և ժամանակի տարբեր իրադարձությունների նկարագրություններ՝ գրված ականատեսի և մասնակցի կողմից։ Երկրորդ՝ տեսական-վերլուծական բնույթի հոդվածներ՝ գրված Արցախի ներքին կյանքի քաջիմացությամբ և ժամանակի ռազմաքաղաքական իրավիճակի հաշվառմամբ, շնորհիվ որի ժամանակի կենդանի կյանքի արձագանքը ներկայացնելով՝ այս գիրքը մեծապես կարևորվում է ընթացած պատերազմի տարբեր դրվագների և պատերազմական այդ տարիների կյանքի և կենցաղի ուսումնասիրման տեսանկյունից։
Գիրքը կառուցվածքային առումով բաժանվում է երեք շերտի։ Ժամանակային հետահայաց հայացքով նախ բերվում են զինադադարի հաստատումից քսան տարի անց գրված հոդվածները, երկրորդ՝ զինադադարի հաստատումից տասը տարի անց գրված առաջին հրատարակության նախաբանը և երրորդը, որ բուն գիրքն է՝ պատերազմի տարիներին «Երկրի» էջերում և մի շարք այլ պարբերականներում լույս տեսած հոդվածները։
© Դևրիկյան Վ. Գ., 2014
© «Զանգակ-97» ՍՊԸ, 2014