«ԲԵՐՔԸ ՀԱՎԱՔԵՆՔ, ԼՑՆԵՆՔ ԱՄԲԱՐԸ, ՈՐ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԻ ՄԵՐ ՂԱՐԱԲԱՂԸ»
Որքան հեշտ է պատերազմի ժամանակ մահանալը, այնքան դժվար է կռվից հետո ապրելը։ Այս իրողությունը առավել սուր ես զգում Մարտակերտի ազատագրյալ բնակավայրերում, ուր առաջին մտահոգությունը ավերված բնակավայրերում բնակչությանը տեղավորելն է։ Հայաստանի տարբեր շինարարական կազմակերպությունների օգնությամբ սկսվել են վերականգնման աշխատանքները, և խորհրդանշական է, որ բոլոր գյուղերում առաջինը նորոգում են դպրոցական շենքերը։
Կազմվում են գյուղերի բնակիչների ցուցակները՝ բազմաստիճան նշումներով, ովքեր են արդեն գյուղ վերադարձել կամ գտնվում ԼՂՀ տարածքում և ովքեր են ապաստանել Հայաստանում կամ էլ հեռացել ու ցրվել նախկին Խորհրդային Միությունով մեկ։ Հայաստանում եղողների մեծագույն մասը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա, շրջանում վստահ են, որ կարոտը ետ է բերալու նաև օտար ափերում հանգրվանածների մեծ մասին։ Տների վերականգնումից հետո երկրորդ դժվարությունը զբաղվածության հարցն է, թեև ասում են, որ աշխատող մարդը անգործ չի մնա։
Տների վերականգնման համար մեր հանրապետությունից տարվող շինանյութից բացի օգտագործվում է նաև տեղական հումքը։ Բարեբախտաբար, լուսամուտների շրջանակների, դռների ու տանիքների համար անհրաժեշտ փայտանյութը այստեղ առատ է։ Երբ Շուշին ազատագրվեց, քաղաքի տարբեր անկյուններում կիտված էին կրակված արկերի արկղերը, որոնք ստեփանակերտցիները տարան որպես պատրաստի վառելափայտ՝ դառը կատակով ասելով, թե՝ ափսոս, եթե քաղաքին ավելի խփած լինեին, հիմա վառելիքը ավելի շատ կլիներ։ Նույն ձևով էլ Մարտակերտի