ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԺՈՂՈՎԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Այսօր Հայաստանը վերածվել է այլազան աղանդների հավաքական մի խառնարանի, որտեղից հրաշեկ լավայի փոխարեն, սակայն, նորահայտ քարոզիչների «խոսքն» է տարածվում հանրապետության տարբեր անկյուններում։ Նպատակն է, որ երկրաշարժից ցնցված և շրջափակումից ու պատերազմից հյուծվող մեր ժողովուրդը լսի իրենց՝ փոխարենը խոստանալով արքայություն երկնքում և հաց՝ երկրի վրա։
Տարբեր են մեզ ցույց տրվող «փրկության» ճանապարհները, բայց, դժբախտաբար, զարմանալիորեն ընդհանուր են նրանց հետապնդած նպատակները, որոնցից գլխավորը զինակրությունից հրաժարումը, պետության ժխտումը՝ համայնքի քարոզչին անվերապահ ենթարկմամբ, և բոլոր ուղղությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դավանության և ազգային նվիրականության շարունակ շեշտվող մերժումն է։
Զենք չկրելու քարոզների վտանգավորությունն այնքան ակնհայտ է, որ համարժեք հակազդեցության արժանացավ մամուլով և հեռուստատեսությամբ, և խրատված քարոզիչները հիմա փորձում են ուրիշ նրբին միջոցներ գտնել մարդկանց հոգիները որսալու համար։
Պետության գաղափարը ժխտում, այսինքն՝ մեր հայրենիքում ազգային պետականություն ունենալն են մերժում թե՛ հինկտակարանյան ուղղությունները, թե՛ քրիստոնեական աղանդները, թե՛ կրիշնայականները և թե՛ քսաներորդ դարում քրիստոնեության և արևելյան կրոնների միախառնումից առաջացած տարբեր հոսանքների ներկայացուցիչները։ Դրանցից յուրաքանչյուրը, գտնելով համապատասխան