սոցիալական միջավայր մեր հանրապետությունում, յուրովի է մերժում հայրենիքի ու պետականության գաղափարը։ Հինկտակարանյան աղանդները մինչև վերջին տարիները գոնե մեկ հետևորդ չունեին Հայաստանում, այսօր, սակայն, ընդլայնվում են օրեցօր։ Միակողմանիորեն մեկնաբանելով Հին Կտակարանի տարբեր տողերը՝ այն միտքն են ներշնչում, որ ոչ թե պետք է ենթարկվել մարդկանց երկրային օրենքներին, այլ Եհովայի երկնային իշխանությանը՝ նշելով, որ նա վրիժառու Աստված է։ Անցյալ դարում ստեղծված և ողջ աշխարհում հետևողականորեն տարածվող նման աղանդների քաղաքական ենթատեքստն այնքան ակնհայտ է, որ դրանց գործունեությունն արգելված կամ սահմանափակված է շատ երկրներում, և միայն զարմանալ կարելի է, թե մեր հանրապետությունում ինչու է նրանց թույլ տրվում բարեգործական տարբեր ձեռնարկների անվան ներքո իրենց սև գործը կատարել՝ ստեղծելով զորանոցային կարգապահությամբ և ներքին գաղտնիությամբ օժտված համապատասխան ենթակառուցվածքներ։
Ի տարբերություն Եհովայի հետևորդների, քրիստոնեական աղանդներն էլ հայրենիքն ու պետությունը ժխտում են՝ մարդկանց դարձնելով աշխարհաքաղաքացիներ (կոսմոպոլիտներ)՝ Նոր Կտակարանի կամայական ու հիվանդագին բացատրություններով։ Նրանք քրիստոնեության համամարդկային գաղափարները և ավետարանական պատվիրանները, որոնք մեր եկեղեցու շնորհիվ դարձել են հայ ժողովրդի ազգային ներքին էության հոգևոր շաղախը, փոխարինում են կույր պաշտամունքով, որի ժամանակ Սուրբ Հոգու և Քրիստոսի երկրորդ գալստյանը արժանանալու շնորհը հանգում է հիվանդագին արարողությունների։ Այս աղանդները հավաքական ժողովրդին վերածում են տրոհված համայնքների՝ շարունակ ներշնչելով երկրային դատապարտվածության միտքը։
Թեև թվական առումով անհամեմատ նվազ, բայց ոչ պակաս վտանգավոր են կրիշնայականները և տարբեր կրոնների համադրմամբ ստեղծվող նոր ուսմունքները, որոնց հետևորդները հիմնականում գիտնականները և ուսանողներն են։ Եթե հինկտակարանյան