Այս էջը հաստատված է
Վերջին մեկ տարվա դեգերումներն արցախցիներին հուշեցին, որ հեռանալը փրկություն չէ, որ փրկությունը հայրենիքում ապրելու կերպ որոնելն է, երկրի ներքին կյանքն ու պաշտպանունակությունը կազմակերպելը, հայրենի հողի զորությանը հաղորդվելը և մշակությամբ նրա գանձերը հանելը։
Արցախի այսօրվա սահմանները վկայում են, որ ժողովուրդը գաղթականի խարանի փոխարեն նախընտրեց հայրենիքի զինվորի խաչը և չսխալվեց իր ընտրության մեջ։
ԵՐԿԻՐ, 1993 թ., 5-ը նոյեմբերի, թիվ 209