Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաղթանակի կոթողը, որն արդեն կդառնա ոչ թե քաղաքակիրթ աշխարհի աչքերի առջև դարասկզբին եղեռնված ժողովրդի հուշարձանը, այլ կխորհրդանշի անկոտրում այն կամքը, որի առջև այրված տեխնիկայի ու պայթած ռումբերի բեկորների վերածվեցին այդ քաղաքակիրթ աշխարհի բոլոր զինատեսակներն ու քաղաքական դավերը Թարթառի և Խաչենագետի հովիտներում։

ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, 1993 թ., 23-30 նոյեմբերի, թիվ 12