Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1993 թ. մայիսի վերջին, երբ հեռահար հրետանին դեռևս ավերում էր Ստեփանակերտը, ուր կենտրոնացել էին Շահումյանի ու Մարտակերտի գրավյալ մասի գաղթականները, զարմանալի մի լավատեսությամբ և ասես խաղաղ կյանքի տարիների վերհուշով ստեփանակերտցիներից մեկը հառաչելով ասաց, որ գոնե հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը չկրակեն։ Հունիսի մեկին, ասես չար մի զուգադիպությամբ թե դժբախտ օրինաչափությամբ, կույր ռմբակոծումների ալիքը քաղաքի բակերից մեկում խլեց ևս երկու մանկական կյանք, որով կյանքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ թե՛ երեխաների պաշտպանության միջազգային օրը և թե՛ տարբեր այլ միջազգային օրեր չեն կարող երաշխիք լինել երեխաների պաշտպանության համար, և որ գլխավոր երաշխիքը կարող է լինել հակառակորդի կրակակետերի լռեցումը և Արցախի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը, որն իրականացվեց մինչև հաջորդ տարվա՝ 1994 թվականի մայիսը, երբ կնքվեց զինադադարը։