Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՉՏԵՍԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Եվ ձգվում էր մեր ընկերների անվերջանալի չուն։

Արցախյան շարժումը երբ փոխվեց Արցախյան պատերազմի, Ծիծեռնակաբերդի բարձունքի դիմաց հառնեց Եռաբլուրը։ Այն մինչ այդ էլ կար որպես բլուրների մի շարք, որը սակայն, Արցախյան հերոսամարտով է, որ բլրաշարից հավաքական մի բարձունքի վերածվեց և դարձավ վերջին նվաճված բարձունքը այնտեղ բերվողների։

Եռաբլուրն իր մեջ ժամանակային ու տեղանքային տարբեր շերտեր ունի, որոնք իրենցում ընդգրկում են 1990-1994 թվականները և ՀՀ ու ԼՂՀ սահմանների ողջ երկայնքի պաշտպանական գիծը։ Եռաբլուրի տարածաժամանակային տարբեր այս շերտերում իրար կողք կողքի են գտնվում նրանք, ովքեր կողք կողքի առաջ գնացին իրենց կյանքի վերջին մարտական գործողության ժամանակ և կամ էլ վերջին անգամ պահեցին իրենց վստահված դիրքերը, չթողնելով ու խփվելով այդ դիրքերում և հիմա, դարձյալ միասին, հանգչում են կողք կողքի։

Տապանաքարերից նայող հայացքները եթե իրենց հարազատների համար կենդանանում են իրենց ապրած ընտանեկան կյանքով, ապա նրանց մարտական ընկերների համար, ռազմաճակատային տարբեր դրվագներով, և նայող հայացքը վերածվում է այս կամ այն լեռնալանջին դրքավորված կեցվածքի, ջոկատային ցրիվ քայլերի կամ զրահատեխնիկայի առաջ շարժվող ընթացքի։

Հայաստանում և Արցախում գրեթե ամեն բնակավայր ունեցավ իր Եռաբլուրը, որոնք հիմնականում, որպես կանոն, ձևավորվեցին Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների շուրջ։ Նույն կերպ Արցախի Եռաբլուրը դարձավ Ստեփանակերտի Հաղթանակի հուշահամալիրը,