Jump to content

Էջ:Չսկսված և չավարտված պատերազմը, Վարդան Դևրիկյան.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասերի՝ Գետաշեն-Մարտունաշեն, Ազատ-Կամո և Գետաշենի ենթաշրջանը Շահումյանին կապող Կուշչի-Արմավիր։

1988-89 թթ. բռնագաղթի ժամանակ Ադրբեջանի գլխավոր ձեռքբերումներից մեկը դարձավ Կուշչի-Արմավիրի հայաթափմամբ Գետաշենը Շահումյանից կտրելը, ապա հայաթափվեցին նաև Գետաշեն-Մարտունաշենի վրա իշխող Ազատ և Կամո գյուղերը։ Այսքանից հետո միայն, և այն էլ Ադրբեջանում տեղակայված Խորհրդային չորրորդ բանակի զորամիավորումների միջոցով, վերջին վճռական հարվածը հասցվեց Գետաշենին ու Մարտունաշենին։

Հայկական տարածքների վարչական այս կտրտվածությունն ուղեկցվում էր հաղորդակցության ճանապարհների և տնտեսական ենթակառուցվածքների կտրտվածությամբ։ Արցախում միտումնավոր կերպով չէին կառուցվում միջգյուղական ճանապարհներ, որպեսզի հայկական երկու կից շրջաններ և անգամ բնակավայրեր իրար կապվեին ադրբեջանական շրջաններով։

Արցախյան շարժման սկզբում չկար Շահումյանը ԼՂԻՄ-ին կապող որևէ ճանապարհ, և Կարաչինար-Թալիշ ճանապարհը կառուցվեց տեղի բնակչության ջանքերով՝ Շարժումից հետո։

Արտաքուստ խորհրդային կենտրոնացման ոչ ճկուն քաղաքականության արտահայտություն թվացող այն հանգամանքը, որ մարզում և կից հայկական շրջաններում չկար և ոչ մի մեծ էլեկտրական ալրաղաց և ցորենը տարվում էր Ադրբեջանի մյուս շրջաններում աղվում և ապա ետ բերվում, և կամ էլ որ էլեկտրաէներգիայի մեծ հանգույցները դարձյալ մարզից դուրս էին, թեև հիդրոէլեկտրակայանների համար անհրաժեշտ ջրային ռեսուրսները և հատկապես Սարսանգի ջրամբարը մարզում էին, բացատրվում էր նույն այս քաղաքականությամբ։

Շարժման հենց սկզբում՝ շրջափակման առաջին իսկ օրերից, միանգամից ի հայտ եկավ արցախահայության շուրջը հյուսված այս ցանցը։

Նաև հենց Շահումյանի շրջանի օրինակով ավելի հստակ երևաց դեպքերի զարգացման ընթացքը Արցախ-Հայաստանում։ Փոխհրաձգությունների