Էջ:Պատիւ Այնթապահայութեան եւ․․․ խօոք արկածահարեալէս, Թորոս Թորանեան.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժանեակի գործարանով։ Ինչեւէ։ Ինձ համար սակայն գոյութիւն ունէր մի էական հանգամանք, որով էլ Այնթապը նշանակութիւն էր ստացել։ Անչափ սիրելի նկարիչ Յակոբ Յակոբեանը Այնթապից տեղահանուած հայերի զաւակ էր։

Իմ ճանաչած առաջին այնթապցին Վարպետ Յակոբն է։ Յետոյ, Հալէպում հասկացայ, որ սիրելի Վարպետը աւելի բացառութիւն է, քան՝ օրինաչափութիւն, որ այնթապցիների գերակշիռ մասը գործի մարդիկ են, գործարարութեան ընդգծուած յատկութիւններով։ (Եւ ոչ միայն Հալէպում, աշխարհի տարբեր քաղաքներում յաջողութեան հասած շատ հայերի մէջ կարող էք, առանց սխալուելու մեծ հաւանականութեան, այնթապցիներ գտնել)։

Ինչեւէ։ Կ՚ուզէի ուղղակի նշել որ, երբ վերջերս Այնթապ այցելելու առաջարկ եղաւ, ես ճանապարհ ընկայ նախ եւ առաջ տեսնելու ու ճանաչելու սիրելի Վարպետի, մեծ նկարիչ Յակոբ Յակոբեանի ծնողների քաղաքը։

Սիրիայից Հայաստան ճանապարհի վրայ մի քանի անգամ