Էջ:Պատիւ Այնթապահայութեան եւ․․․ խօոք արկածահարեալէս, Թորոս Թորանեան.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փակած, կողք-կողքի առանձնատները կազմում են հարազատ ու հաճելի միջավայր։

Նոյնիսկ կիսաքանդ վիճակում գտնուող շէնքերի մէջ զգալի էր այն խնամքն ու բարեխղճութիւնը, որով կառուցուել ու զարդարուել են ժամանակին։ Փոքր առանձնատներից բացի, ներքին բակի շուրջ դասաւորուած բաւական մեծ համալիրներ կան, օրինակ՝ Նազարեանների տունը կառուցուած 1894թ.։ Հիմնական շինանիւթը Սիրիայից ծանօթ բաց գոյնի կրաքարն է։ Պատահեցին տներ, ուր հիմա բնակւում են, կան անմխիթար աւերակներ, կան լքուած վիճակի տներ, պետութեան կողմից վերականգնուած ու վերականգնուող համալիրներ։ Պատահեցին սրճարանի, ճաշարանի համար վարձակալուած գեղեցիկ բակեր ու ներքնայարկեր։ Թանգարանի ու հիւրանոցի վերածուած երկու շէնք այցելեցինք, որոնցից առաջինը Գարամանուկեանների տունն էր՝ վերի պատշգամբից Ս. Աստուածածին եկեղեցւոյ տեսարանով։

Հին Հալէպը, որպէս քաղաք, հետաքրքիր կառուցուածք ունի։ Նեղ անհրապոյր թաղերով քայլելիս չես կարող երեւակայել, որ այդ համեստ