Էջ:Պատիւ Այնթապահայութեան եւ․․․ խօոք արկածահարեալէս, Թորոս Թորանեան.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԻնչպԷս նշեցի, պատերի տախտակապատ երեսները մօտ 2մ. բարձրութիւն ունեն, որպէս կանոն չեն հասնում առաստաղին։ Ինքնաբերաբար 80-100 սմ. կամ աւելի բարձրութեամբ մի երիզ է ստացւում սենեակի վերեւի մասում, ուր երեւում է պատի՝ սւաղը հարթ մակերեսով։ Պատերի հէնց այս ողորկ բարձրութեան վրայ, տէքորաթիվ ոճաւորմամբ, նկարուած են քաղաքային տեսարաններ։ Երկրաչափական պարզ ձեւերով ներկայացուած են քաղաքային շէնքերի խմբեր՝ եկեղեցիների գմբեթներով ու խաչերով։ Մօտաւորապէս նոյն յօրինւածքը կրկնւում է նոյն սենեակում, մի քանի տեղ։ Պէտք է յիշել, որ աւելի համեստ տներում այդ նոյն բարձրութեան վրայ նկարուած են ծաղիկներով լեցուն ծաղկամաններ։

Վերջինը, որ մտանք որեւէ բանով չառանձնացող երկյարկանի մի տուն էր։ Մուտքն էր իր պարզ գեղեցկութեամբ գրաւիչ։ Անբնակ այս տանը, չնայած անխնամ վիճակին, մի անորսալի կարգ ու կանոն կար։ Սենեակներուն շրջելիս անվրէպ կարելի էր զանազանել բուն կառուցուածքը եւ աւելի նոր յաւելումները։ Աստիճանները, դրանց նրբագեղ բազրիքները, դուռը, թակիչը, պատուհանները այնքան խնամքով են շինուած եղել, որ անցնող հարիւրամեակը ոչինչ է փճացրել։ Մօտեցայ պատուհաններից մէկին, բարձրացայ լուսամուտագոգին այնտեղից բացուող տեսարանը ստուգելու համար։ Փոշեպատ ապակիներով փեղկը մեղմօրէն բացուեց, բացայայտելով թաղամասի