Էջ:Պատմութիւն հայոց.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորդաւ․ զոր սպանեալ որդւոց նորա Ադրամելեքայ և Սանասարայ՝ եղին փախստական առ մեզ։

Յորոց զմինն յարեւմտից հարաւոյ աշխարհիս մերոյ, մերձ ՚ի սահմանս նորին Ասորեստանի, բնակեցուցանէ Սկայորդին մեր քաջ նախնին, այս ինքն է զՍանասարն․ և ՚ի սմանէ աճումն և բազմասերութիւն լեալ՝ լցին զՍիմն ասացեալ լեառն։ Իսկ պերճքն և գլխաւորքն ՚ի նոցանէ յետոյ ուրեմն մտերմութիւն վաստակոց առ թագաւորսն մեր ցուցեալ՝ զբդեշխութիւն կողմանցն արժանաւորեցան առնուլ։ Իսկ Արդամոզանն յարեւելից հարաւոյ նորին կողմանն բնակեալ․ ՚ի սմանէ ասէ պատմագիրն լինել զԱրծրունիս և զԳնունիս։ Արդ՝ յիշելոյն մեր զՍենեքերիմ այս էր պատճառն։

Բայց զԱնգեղ տունն ասէ նոյն պատմագիր ՚ի Պասքամայ ումեմնէ ՚ի Հայկայ թոռնէ լինել։