Էջ:Պատմութիւն հայոց.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԻԴ․ Յաղագս Տիգրանայ, թէ որպիսի ամենայնմիւ։

Բայց անցցուք այսուհետեւ որ ինչ յաղագս Տիգրանայ և որ ՚ի նմանէ գործք։ Քանզի սա ամենեցունց թագաւորացն մերոց հարստագոյն և խոհեմագոյն, և արանցն այնոցիկ և ամենեցուն քաջ։ Որ և Կիւրոսի աջակցեալ, զՄարացն ՚ի բաց բառնալով զիշխանութիւնն, և զՅոյնս ոչ սակաւ ժամանակս ընդ իւրեաւ նուաճեալ հնազանդէր։ և զսահմանս մերոյ բնակութեանս ընդարձակեալ՝ ՚ի հինսն մեր հասուցանէր յեզերս ծայրից բնակութեան, և ամենեցունց որ առ իւրովքն էին ժամանակօք՝ նախանձելի, և զկնեացս ըղձալի ինքն և ժամանակ իւր։

Զի ո՞ ոք ՚ի ճշմարիտ արանց, և որոց ՚ի բարս արութեւան և խոհականութեան սիրելութիւն կայցէ, սորա յիշատակօքն ոչ զուարճասցի, և յորդորեսցի այսպիսի այրլինել։ Արանց կացեալ գլուխ և ա