Էջ:Պատմութիւն հայոց.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րութիւն ցուցեալ՝ զազգս մեր բարձրացոյց, և զընդ լծով կացեալսս՝ լծադիրս և հարկապահանջս կացոյց բազմաց․ մթերս ոսկւոյ և արծաթոյ և քարանց պատուականաց և զգեստուց և պէս պէս գունից և անկուածոց՝ արանց միանգամայն և կանանց՝ հասարակաց բազմացոյց․ որովք տգեղագոյնքն իբրեւ զգեղաւորս երեւէին սքանչելիք, և գեղաւորքն ըստ ժամանակինառ հասարակ դիւցազնացեալք։ Հետեւակամարտքն ՚ի վերայ ուսոց ձիոց բերեալք, և պարսաւորքն առ հասարակ դիպաղեղունք, և շերտաւորքն ՚ի սուսեր և ՚ի տէգ նիզակի վառեալք․ մերկքն վահանօք և զգեստուք երկաթեօք պարածածկեալք։ Որոց ՚ի մի վայր հասելոց բաւական էր տեսիլն միայն, և որ ՚ի նոցայն պահպանակաց և զինուց փայլմունք և շողիւնք՝ զթշնամիսն արտահալածել։ Խաղաղութեան և շինութեան բերող, իւղով և մեղու զամենայն հասակ պարարեալ։