Էջ:Պատմութիւն հայոց.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Զայս և որ այլ այսպիսիք բազումք, եբեր մերոյ աշխարհիս խարտեաշս այս և աղեբեկ ծայրիւ հերաց Երուանդեանս Տիգրան, երեսօք գունեան և մեղուակն, անձնեայն և թիկնաւէտն, առոգաբարձն և գեղեցկոտն, պարկեշտն ՚ի կերակուրս և յըմպելիս, և ՚ի խրախճանութիւնս օրինաւոր․ զորմէ ասէին ՚ի հինսն մեր, որք փանդռամբն երգէին, լինել սմա և ՚ի ցանկութիւնս մարմնոյ չափաւոր, մեծիմաստ և պերճաբան, և յամենայն որ ինչ մարդկութեան՝ պիտանի։ և զի՞նչ ինձ ՚ի գիրսս յայսոսիկ արդեօք իցէ բան սիրելի, քան թէ որ յաղագս սորա էին գովեստք և պատմութիւնք յերկարել։ Արդարադատ և հաւասարասէր կշիռս ունելով յամենայնի՝զամենայն ուրուք զկենցաղ՝ մտացն լծակաւ կշռէր։ Ո՛չ ընդ լաւագոյնսն խանդայր, եւոչ զնուաստսն արհամարհէր, այլ ամենեցուն հասարակաց հնարէր զխնամոցն իւրոցի վերայ տարածանել զգեստս։