Էջ:Պատմութիւն հայոց.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այսպիսւոյ պատճառի․ «Ո՞րպիսի հնարիւք լուծանել կարասցուք, ասէ, զկապ սիրոյ պարսկայնոյն և հայկազինն բազմաբիւրաւորի»։ և յայսպիսում շփոթման խորհրդոց հասանէ նմա առաջիկայիցն յայտնութիւն ՚ի ձեռն անրջականացիմն նախատեսութեանց, օրինակաւս այսուիկ, ասէ՝ որ պատմէն։

ԻԶ․ Թէ որպխէս ի խիթի լինելով Աժդահակայ՝ զառաջիկայ իւր դիպուածն տեսանէ սքանչելի երազով։

Էր, ասէ, յաւուրսն յայնոսիկ ոչ սակաւ ինչ վտանգ՝ որ ՚ի Մարացն Աժդահակայ, ՚ի միաբանութենէն Կիւրոսի և Տիգրանայ։ Վասն որոյ և ՚ի սաստկութենէ ծփանաց խորհրդոցն լինէր նմա ՚ի տեսլեան երազոցն երեւութանալ ՚ի քուն գիշերոյ, զոր ոչ երբէք յարթնութեան ետես աչօք, և ոչ ՚ի լուր ականջաց լուաւ։ Ուստի և ընդոստ ՚ի քնոյն լինելով՝ ոչ յամէ ըստ սովորութեան կարգին ՚ի ժամ խորհրդա