Էջ:Պատմութիւն հայոց.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծութիւն՝ շնորհակալութեամբ պատուէ զնոսա։

ԻԷ․ Յաղագս որ ի խորհրդակցացն բան, զկնի ապա և իւր որ ինչ մտածութիւն, և ՚ի նոյն հետայն գործն։

«Բազում ինչ հանճարով և իմաստութեամբ ՚ի ձէնջ լուեալ, ասէ, ո՛վ սիրելիք, ասացից և որ ինչ իմ յետ աստուածոցն օգնականութեան յայսոսիկ օգտակարագոյն բան և մտածութիւն։ Քանզի ոչ ինչ առ թշնամեացն զգուշութիւն վեհագոյն բերէ օգնականութիւն, և ծանօթութիւն նոցայցն առաջի արկելոց գործոց՝ քան թէ որ ՚ի ձեռն սիրով դաւելոյն զկորուստ խորհեսցի։ Եւ զայս դարձեալ ոչ ՚ի ձեռն գանձուց, և ոչ ՚ի ձեռն բանից պատրողաց այժմ մեզ հնարաւորութիւն է կատարել, եթէ ոչ որպէս կամք են ինձ այժմ գործել։ Եւ այն է նիւթ կատարման խորհրդոյս և հնարք որոգայթիցս, գեղեցիկն ՚ի կանայս և խոհեմն, քոյր նորա Տիգ