Էջ:Պատմութիւն հայոց.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տես, ասէ, եթէ եղբայր քո Տիգրան խանդացաւ զտիկնութիւնդ քո ՚ի վերայ Արեաց, ՚ի կնոջէ իւրմէ ՚ի Զարուհեայ գրգռեալ։ Եւ զի՞նչ լինիցի այն, եթէ ոչ նախ ինձ մեռանել, և ապա լինել զԶարուհի ՚ի վերայ Արեաց և զաստուածուհեաց ունել զտեղի։ Բայց արդ՝ընտրելի է քեզ զմի յայսցանէ․ կա՛մ լինել եղբայրասէր, և կործանումն խայտառակելի յանդիման Արեաց յանձն առնուլ, և կամ զանձին իմանալով զբարի՝ խորհուրդ օգտակար ՚ի մէջ բերել և յաղագս առաջիկայիցն հոգալ»։

Բայց էր ՚ի մէջ այսպիսւոյ խորամանկութեան թագուցեալ և զմեռանելն Տիգրանուհեայ, եթէ ոչ ինչ ըստ կամաց խորհիցի մարապարսացւոյն։ Այլ իմացեալ խորագիտոյ գեղեցկին զայսպիսի դաւաճանութիւն՝ պատասխանի առնէ սիրոյ բանս Աժդահակայ, և արագագոյն ՚ի ձեռն մտերմաց պատմէ եղբօրն զնենգութիւնն։

Եւ ձեռնարկէ այնուհետեւ ՚ի