Էջ:Պատմութիւն հայոց.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առնէ Աժդահակայ՝ պատահել պատերազմաւ հայկազինն ոչ փոքր ինչ ամբոխիւ։ Եւ երկայնէր հակառակութիւնն մինչեւ յամիսս հինգ․ քանզի հիւանդանայր գործն արագեւ առողջ, յորժամ զմտաւ ածէր Տիգրան յաղագս քեռն իւրոյ սիրելւոյ։ Զի այսպէս իմնզելս իրացն հնարէր յարդարել, զի ապրելոյ ճար լիցի Տիգրանուհեայ։ Պատահէ և այս, և ժամ մարտին մերձենայ։

Բայց գովեմ զքաջ նահատակն իմ զնիզակաւորն և զամենեւին բոլոր անդամովք համեմատն և ՚ի գեղեցկութիւն հասակի աւարտեալ․ քանզի առոյգ, ամենայնիւ ըստ իրեարս պատշաճեալ, և ուժով ոչ զոք ունելով իւր զոյգ։ Եւ զի՞ երկայնեմ զբանս․ քանզի ՚ի լինել մարտին նիզակաւ օրինակ իմն որպէս զջուր հերձեալ զերկաթի ամուր հանդերձն՝ շամփրէ զԱժդահակ յընդարձակ տէգ նիզակին, և յամփոփել միւսանգամ զձեռնն՝ արտաքս զկէս մասն թոքոցն հանդերձ զի