Էջ:Պատմութիւն հայոց.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զատութիւն ՚ի զարմից սորա ասէ լեալս, իբր թագաւորական զարմս։

Իսկ զԱնոյշ, զառաջին կինն Աժդահակայ, և զբազումս ՚ի սերմանէն Աժդահակայ աղջկունս, հանդերձ պատանեկօք և բազմութեամբ գերեացն, որչափ թէ աւելի քան զբիւր մի, բնակեցուցանէ յարեւելեայ ուսոյ մեծի լերինն մինչեւ ՚ի սահմանս Գողթան, որ են Տամբատ, Ոսկիողայ, Դաժգոյնք, և որ այլք առ եզերբ գետոյն դաստակերտք, յորոց մինն է Վրանջունիք, մինչեւ հանդէպ ամրոցին Նախճաւանու․ և զերիս աւանսն, զԽրամ և զՋուղայ և զԽորշակունիս իսկ ՚ի միւս կողմանէ գետոյն․ զբոլոր դաշտն, որոյ գլուխն Աժդանական, մինչեւ ցնոյն ինքն ամուրն Նախճաւանու։ Բայց զնախասացեալ կինն Անոյշ բնակեցուցանէ որդւովք իւրովք յանդորրութեան սպառուածի փլածին մեծի լերինն։ (Զորմէ լեալ ասեն յահագին իմն շարժմանէ․ զոր պատմեն՝ որք բազմաշրջութեամբ հրամանաւ