Էջ:Պատմութիւն հայոց.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


չի Շարուրայ։ Այլ և տենչայ, ասեն, Սաթինիկ տիկին տենչանս՝ զարտախուր խաւարտ և զտից խաւարծի ՚ի բարձիցն Արգաւանայ։

Եւ արդ՝ ո՞չ արդեօք առաւել աստանօր զարմասցիս ՚ի վերայ մերոյ ճշմարտապատմութեանս, թէ ո՛րպէս յայտնեցաք զանյայտ իրս վիշապաց, որք են յԱզատն ՚ի վեր ՚ի Մասիս։

ԼԱ․ Թէ ոյք ոմանք սորա զարմք, եւ ոյք ի սմանէ որոշեալ ցեղք։

Հաւաստի պատմել զբուն և զառաջին Տիգրանն և որ ինչ ՚ի նմանէ գործք՝ սիրելի, որպէս ինձ պատմողիս ՚ի մէջ իմոց բանից որ ինչ յաղագս Երուանդեանս Տիգրանայ բանք՝ եղիցի և քեզ ընթերցողիդ, որպէս այրն և գործք, այսպէս և զնմանէ բանք։ Վասն որոյ սիրեմ կոչել այսպէս ըստ քաջութեան - Հայկ, Արամ, Տիգրան․ քանզի ըստքաջացն՝ ազգք քաջք․ իսկ միջոցքն՝ որպէս դէպ ումեք