Էջ:Պատմութիւն հայոց.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թուիցի կոչել։ Բայց ըստ դիւցազնութեանն կարծեաց՝ ճշմարիտ է ել ասելս մեր։ Ոչ Արամազդ ոք, այլ ՚ի կամեցողսն լսին լինել Արամազդ չորից եւս այլոց անուանելոց ոմանց Արամազդ․ յորոց մի է ել Կունդ ոմն Արամազդ։ Այսպէս և բազումք անուանեալք Տիգրան, մի է և միայնակ սա ՚ի Հայկազանցս, որ զԱժդահակ սպան, և զտուն նորա ՚ի գերութիւն վարեաց և զԱնոյշ մայրն վիշապաց․ օժանդակ՝ կամօք և յօժարութեամբ Կիւրոս ունելով՝ զիշխանութիւնն Մարաց և Պարսից յինքն յափշտակեաց։

Սորա որդի Բաբ, Տիրան, Վահագն, զորմէ ասեն առասպելք աշխարհիս․ «Երկնէր երկին, երկնէր երկիր, երկնէր և ծովն ծիրանի․ երկն ՚ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ․ ընդ եղեգան փոխ ծուխ ելանէր, ընդ եղեգան փող բոց ելանէր․ և ՚ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ․ նա հուր հեր ունէր, ապա թէ բոց ունէր մօրուս, և աչկունքն էին արեգակունք»։ Զայս երգելով ոմանց փանդռամբ