Էջ:Պատմութիւն հայոց.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լուաք մերովք իսկ ականջօք։ Յետ որոյ և ընդ վիշապաց ասէին յերգին կռուել նմա և յաղթել, և կարի իմն նմանագոյնս զՀերակլեայ նահատակութիւնսն նմա երգէին։ Այլ ասեն զսա և աստուածացեալ․ և անդրի ՚ի Վրաց աշխարհին զսորա չափ հասակին կանգնեալ՝ պատուէին զոհիւք։ Եւ սորա են զարմք Վահունիք․ ՚ի սորա կրտսեր որդւոյն Առաւանայ Առաւենեանք։ Սորա Առաւան, սորա Ներսեհ, սորա Զարեհ․ ՚ի սորա զարմից և որ Զարեհաւանիցն կարդան ազգք։ Իսկ սորա առաջին Արմոգ, սորա Բագամ, սորա Վահան, սորա Վահէ։ Սա ընդվզեալ՝ մեռանի յԱղեքսանդրէ Մակեդոնացւոյ։

Յայսմ հետէ մինչեւ ցթագաւորութիւնն Վաղարշակայ ՚ի Հայս՝ ոչ ինչ ճշմարտագոյն ունիմ պատմել քեզ․ քանզի շփոթ իմն ամբոխից լեալ՝ այր զարամբ ելանէին տիրել աշխարհիս․ և վասն այսորիկ դիւրամուտ ՚ի Հայս լեալ Արշակ Մեծ՝ թագաւորեցուցանէ զեղ