Էջ:Պատմութիւն հայոց.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բայր իւր զՎաղարշակ ՚ի վերայ աշխարհիս Հայոց։

ԼԲ․ Թէ Եղիական պատերազմն առ Տեւտամաւ. և մեր Զարմայր ընդ Եթովպացի զօրուն լինել սակաւուք, և ՚ի նոյն մահ։

Երկուք այսոքիկ են, որք աշխատութիւն տագնապաւ մեզ ՚ի վերայ ՚ի քումմէդ հասուցանեն հարցասիրութենէ - համառօտասիրութիւն, արագաբանութին․ և այսոքիկ՝ պերճք և պայծառք, պղատոնականք իբր եղանել բանք․ հեռի ՚ի ստութենէ, և լի որ ինչ ընդդէմ ստութեան․ և զայսոսիկ յառաջին մարդոյն մինչեւ զքեզ առ ժամայն պատմել։ Եւ այսոցիկ ՚ի միասին պատահել անհնարին է։ Քանզի որ զամենայն ստեղծ, կարող գոլով ակնարկութեամբ ՚ի քննել ական զամենայն կացուցանել՝ ոչ այսպէս հաստատէ, այլ աւուրս որոշէ և կարգս ՚ի ստեղծուածս․ քանզի են ոմանք առաջնոյ և ոմանք երկրորդի