Էջ:Պատմութիւն հայոց.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և երրորդի և այլոցն աւուրց ստեղծուածք։ Եւ այսու մեզ այսպիսի իմն ակնարկէ կարգս վարդապետութիւն Հոգւոյն։ Իսկ զքո փափագ արտաքոյ այսպիսւոյ աստուածայնոյ տեսանեմք սահմանի, զի արդար և բնաւ և առ ժամայն ամենայնք քեզ եղիցին ասացեալ։ Այլ առ ՚ի մէնջ այսոքիկ կա՛մ յերկար, և քեզ ըստ կամաց, կամ փոյթ, և քեզ ոչ հաճելիք։ Զի այսպէս ՚ի քոյ հապճեպելոյ ահա ոչ ինչ յաղագս Մակեդոնացւոյն, և ոչ վասն Եղիականին ՚ի կարգին նշանակեցաք, այլ զօդեմք աւասիկ։ Ոչ ունիմք ասել, իմաստո՞ւն կամ անհանճար աստանօր լինել մեզ հիւսն, պատկանաւո՞ր կամ ոչ՝ զայնոցիկ այժմ ուրեմն զկնի հեղուսելով բանս, զկարեւորսն և մերոյս արժանի շարադրութեանս։

Եւ ո՞յք արդեօք այսպիսեաց ճառից առաջինք, եթէ ոչ որք ՚ի Հոմերոսէ պատմին․ այն, որ վասն Եղիականին պատմի պատերազմին առ Տեւտամաւ Ասորեստա