Էջ:Պատմութիւն հայոց.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Ի ՊԱՐՍԻՑ ԱՌԱՍՊԵԼԵԱՑ


Յաղագս Բիւրասպի Աժդահակայ։

Բայց զի՞նչ արդեօք տարփանք քեզ՝ և Բիւրասպեայ Աժդահակայ փծուն և անճոռնի առասպելքն իցեն․ և կամ է՞ր սակս զմեզ Պարսից անյարմար և անոճ բանից, մանաւանդ թէ առաւել վասն անբանութեան, առնես աշխատ, և անբարի առաջնոյ նորա բարերարութեան, և դիւաց նմա սպասաւորութեան, և ոչ վրիպեցուցանել կարելոյ զվրիպեալն և զսուտն․ և ուսոցն համբուրումն, և անդուստ վիշապացն ծնունդ, և յայնմ հետէ չարութեան յաճախութիւն, ծախել զմարդիկ ՚ի պէտս որովայնի։ Իսկ ապա և Հրուդենայ ումեմն զնա կապել սարեօք պղնձեօք, և