Էջ:Պատմութիւն հայոց.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

՚ի լեառնն տանել, որ կոչի Դըմբաւընդ։ Այլ և ՚ի ճանապարհի ննջելն Հրուդենայ, և Բիւրասպեայ քարշելն ՚ի բլուրն, և զարթչելն Հրուդենայ, և տանել զնա յայրս ինչ լերինն և կապել, և զինքն անդրի ընդդէմ նորա հաստատել․ յորմէ պակուցեալ՝ հնազանդեալ կայ շղթայիցն, և ոչ զօրէ ելանել և ապականել զերկիր։

Զի՞նչ քեզ այսոքիկ կարօտութիւն առասպելք սուտք, կամ զի՞նչ պէտք անմիտ և անհաճար բանից յարմարանք։ Մի՞ արդեօք յունական պերճ և ողորկ առասպելքն իցեն հանդերձ պատճառաւ, որք զճշմարտութիւն իրաց այլաբանաբար յինքեանս ունին թաքուցեալ։ Այլ ասես՝ մեզ պատճառս տալ անբանութեան նոցա, և զարդարելզանզարդսն։ Նոյն առ ՚ի յինէն քեզ բան․ զի՞նչ այսոքիկ կարօտութիւնք․ ո՞րպիսի իղձք՝ անբաղձալւոյ իրիք բաղձալ և մեզ յաւելուլ աշխատութիւն։ Այլ տացուք զայսոսիկ՝ մանկականի քոյոց տիոց և անհասութեան խակութեանդ լեալ տարփանք։ Վասն որոյ եղիցի և աստանօր լնուլ մեզ զփափագ կամաց քոց։