Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էշն իր ոտների ցավն ու դավն քաշում։
Օրհնություն, անեծք ի՜նչ խեր ունին՝ որ
Էսպես հադաղին լինին զորավոր։
Դարվիշն քիչ քիչ իր փալաս փուլուսը
Իր պոպոզ գդակն, իր ջուլն ու պոզը
Հավաքեց մինչև էշն էլ խոր քնեց.
Դարվիշի կետին, որ կողքը չքոքեց,
Բիրդան վեր թռավ, պոչ ու դունչ դզեց,
Հողն էլ թափ տվեց, առաջին կանգնեց։
Սուրբ Դարվիշն էլ հո՝ բիզը հազրած,
Վիզը կրակեց ու վռկեց առաջ։
    Շատ ու քիչն աստված գիտե՝ թե ինչքան
    Ճամփա գնացին, ու եկան բիրդան
    Մեկ մեծ քարվանի նրանք ռաստ եկան։
    Ուղտ ու էշ բարձած, ջորի ու հայվան
    Ուխտն էին գնում Քյարն՝ զնգզնգալով,
    Մահմեդի գյոռը ուզում կարոտով։
    Դարվիշն դարվիշին ու էշը իշին՝
    Բարով առան շուտ՝ ու սալամ տվին,
    Որը շոքիցն էր տրտնջում, էրվում,
    Որը փալանը, բեռը ծռմռում։
    Քացի ու զռոց, չոշ ու զռզռոց