Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկ ձիավորի որ ռաստ չեկան,
Կտրեցին աղաքն, խնդրեցին նրան,
Որ տեսնին՝ թե ո՞ւմ կացինն է լավ սուր։
Ղոյմաղոչում դու խելոք ձիավոր
Բոլորի կացինն, որ մոտ չի արեց,
Ղամշեց ձիուն ու դարնըվեր քաշվեց։
  Փալան ու նոխտա կորցրած իշի պես
  Կանգնած՝ ճմբռեցին նրանք աչք ու երես։
  Սատանին նալաթ՝ ձիու քուռակը
  Մնացել էր եդ։ Բռնեցին աղաքը։
  Ինչ շոր ունեին, բոլորն հանեցին,
  Նրան բարձեցին, որ սատկի տակին,
  Որ նրանց սի՛րտը մի քիչ հովանա։
  Բայց ղոչաղ քուռակն՝ բարգ ու բարխանա
  Հետն առավ, վազեց՝ տրտինգ անելով։
  Լոռըցոնց աչքը սառած մնալով,
  Հենց իմացան, էս տեսածն հրաշք էր։
  Քորելով անսաս՝ գլուխ ու բեղեր.
  Ընչանք տուն հասան, անձրևի տակին
  Իրանց վրի՛ կեխտն էլ մեկ լավ լվացին։